Գրքահավաք համերգ՝ ՀԲԸՄ գրասենյակում
Մշակույթ
11:00 19/12/2016
Հայաստան

Գրքահավաք համերգ՝ ՀԲԸՄ գրասենյակում

Դեկտեմբերի 20-ին Հայ բարեգործական ընդհանուր միության գրասենյակում կայանալու է գրքահավաք համերգ: Համերգի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ որպես մուտքի տոմս ծառայելու է հայկական  հեքիաթների որևէ գիրքը: Համերգին  ելույթ է ունենալու «Շողակն» անսամբլի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Հարությունյանը, «Վիշապ» անսամբլը և «Գողթ» համույթը: 

Համերգի ընթացքում հավաքված բոլոր գրքերը կնվիրաբերվեն մանկատներում և մանկապարտեզներում ստեծվող նոր ընթերցասրահներին, որոնք հետագայում կհարստացվեն ՀԲԸՄ Երիտասարդ Մասնագետների յուրաքանչյուր այցելության ժամանակ:


 

Placeholder
Գրքահավաք համերգ՝ ՀԲԸՄ գրասենյակում