Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարավային Կորեայում մեկնարկել է նախագահի կոռուպցիոն սկանդալի հերոսուհի դարձած ընկերուհու՝ Չո Սուն Սիլի գործով դատական նախնական նիստը, գրում է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը:
Հիշեցնենք՝ այս սկանդալի հետևանքով երկրի խորհրդարանը դեկտեմբերի 9-ին իմփիչմենթ հայտնեց նախագահ Պակ Կին Հեին:
Դատական առաջին նիստը հեռարձակվել է հարավկորեական հեռուստաընկերության ուղիղ եթերում: Չնայած Չո Սուն Սիլին ոչ մի պետական պաշտոն չի զբաղեցրել , բայց նրան մեղադրում են պետական գործերին միջամտելու և նախագահի հետ մտերիմ կապերը չարաշահելու համար:
Ամբաստանյալը դատարանում հայտարարել է, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
«Բոլոր մեղադրանքները, որոնք առաջադրել է դատախազությունը ես չեմ ընդունում ու չեմ կարող ընդունել», -դատարանում հայտարարել է Չո Սուն Սիլին: