Լևոն Արոնյանը տեղ չգտավ լավագույն եռյակում
Սպորտ
15:31 19/12/2016
Հայաստան

Լևոն Արոնյանը տեղ չգտավ լավագույն եռյակում

Ավարտվեց «London Chess Classic» շախմատի մրցաշարը, որին մասնակցում էր հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Մրցաշարի առաջատար Ուեսլի Սոն վերջին տուրում ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ և միանձնյա գրավեց առաջին հորիզոնականը: Ֆաբիանո Կարուանան նույնպես իր պարտիան ավարտեց հաշտությամբ և գրավեց երկրորդ հորիզոնականը: Վլադիմիր Կրամնիկը, Վիշվանաթան Անանդը և Հիկարու Նակամուրան վաստակեցին 5-ական միավոր և կիսեցին 3-5-րդ հորիզոնականները:

Մրցաշարում իր բոլոր 9 պարտիաները ոչ-ոքի արդյունքով ավարտած Անիշ Գիրին գրավեց 6-րդ հորիզոնականը: Լևոն Արոնյանը մրցաշարի վերջին տուրում ցավալի պարտություն կրեց Վեսելին Տոպալովից և Մաքսիմ Վաշիե-Լագրավի ու Մայքլ Ադամսի հետ միասին կիսեց 7-9-րդ հորիզոնականները, իսկ Տոպալովը եզրափակեց տասնյակը:
 

Placeholder
Լևոն Արոնյանը տեղ չգտավ լավագույն եռյակում