Իտալիայում դատարանն առաջին անգամ դատապարտել է իր քաղաքացուն՝ ԻՊ-ի կազմում կռվելու համար
Իրավունք
19:38 19/12/2016
Աշխարհ

Իտալիայում դատարանն առաջին անգամ դատապարտել է իր քաղաքացուն՝ ԻՊ-ի կազմում կռվելու համար

Միլանի դատարանը  Իտալիայի պատմության մեջ առաջին անգամ  մեղավոր է ճանաչել իր երկրի քաղաքացուն, ով գնացել է Սիրիա կռվելու  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից:  Ռիա նովոստին, հղում անելով RaiNews24-ին, գրում է, որ  29-ամյա իտալուհի Մարիա Ջուլիա Սերջիոն, ով հայտնի է նաև Ֆաթիմա անունով, մեղավոր է ճանաչվել միջազգային ահաբեկչության մեջ և հեռակա կարգով  դատապարտվել  9 տարվա ազատազրկման: Աղջիկը 2014-ից գնացել էր կռվելու ահաբեկիչների կողմից և ներկա պահին, ենթադրաբար, գտնվում է Սիրիայում:

Նրա հետ միասին ևս հինգ հոգու դատավճիռ է կայացվել.   Ֆաթիմայի ալբանացի ամուսինը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, հայրը՝  չորս տարվա, մայրն ու քայրը՝ ութական տարվա, իսկ Ֆաթիմային «հավաքագրողը»՝  Կանդայի քաղաքացի Բուշրա Հանկը, ով գտնվում է Սաուդյան Արաբիայում, դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:

Հատկանշական է, որ դատական  գործընթացի ժամանակ  Իտալիայում գտնվել է գործով անցնող անձանցից միայն մեկը՝  Մարիայի հայրը:

Placeholder
Իտալիայում դատարանն առաջին անգամ դատապարտել է իր քաղաքացուն՝ ԻՊ-ի կազմում կռվելու համար