Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրարաձգումը պաշտոնապես հաստատվեց
Տնտեսություն
18:41 19/12/2016
Աշխարհ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրարաձգումը պաշտոնապես հաստատվեց

Եվրոպական միությունը մինչև 2017 թվականի հուլիսի 31-ը պաշտոնապես երկարաձգեց հակառուսական տնտեսական պատժամիջոցները,-«ՌԻԱ Նովոստի»-ին հայտնում է, որ այս մասին ասված է ԵՄ հայտարարության մեջ:

Եվրամիության ներկայացուցիչները նշում են, որ պատժամիջոցները երկարաձգելու որոշումը կայացվել է Մինսկի համաձայնագրերը չկատարելու կապակցությամբ։

«Գնահատելով Մինսկի համաձայնագրերի կատարումը՝ ԵՄ ղեկավարները դեկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդի նիստում ճանապարհ են բացել 6 ամսով պատժամիջոցները երկարաձգելու համար՝ մինչև 2017-ի հուլիսի 31-ը։ Խորհուրդը ֆորմալ առումով ընդունել է այդ որոշումը դեկտեմբերի 19-ին»,-ասված է հայտարարության մեջ։

 

Placeholder
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրարաձգումը պաշտոնապես հաստատվեց