Քաղաքագետ. ԼՂ գործընթացում տեսանելի ապագայում  չենք ունենա ինչ-որ նոր զարգացումներ
Քաղաքական
11:54 19/12/2016
Հայաստան

Քաղաքագետ. ԼՂ գործընթացում տեսանելի ապագայում չենք ունենա ինչ-որ նոր զարգացումներ

«Ղարաբաղյան  հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ունենք նույն փակուղին, որ կար նախորդ ամիսներին: Չեմ կարծում, որ տեսանելի ապագայում կունենանք ինչ-որ նոր զարգացումներ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով՝ ապրիլյան դեպքերից հետո համանախագահների բոլոր փորձերը՝ արցախյան հակամարտության շփման գծում ստեղծել վստահության մեխանիզմներ, արդյունք չեն տալիս, ադրբեջանական կողմը հնարավորինս  խուսափում է  նման քայլերից:

Ս.Մինասյանը նշեց, որ նման պայմաններում, իհարկե, հնարավոր չէ զիջումների գնալ. «Ադրբեջանական կողմի համար այդ զիջումների գնալն ի սկզբանե ավելի դժվար է, քանի որ ընկալում են իրենց որպես պարտված կողմ և գոնե այն մինումումը, որի շուրջ կա  կոնսենսուս Հայաստանում և Արցախում, այն է կարգավիճակի հետ կապված, դրան Ադրբեջանը չի կարող  գնալ, հետևաբար տեսանելի ապագայում  ոչ մի փոխզիջումների մասին մենք չենք կարող խոսել որպես պրակտիկ մի իրականություն»:

Քաղաքագետը միաժամանակ հավելեց, որ Հայաստանը ստանում է սպառազինության մրցավազքի նոր ալիք, որակական նոր մակարդակ, ինչը տրամաբանական է:
 

Placeholder
Քաղաքագետ. ԼՂ գործընթացում տեսանելի ապագայում չենք ունենա ինչ-որ նոր զարգացումներ