Հ1-ի լրատվականը կանվանափոխվի. ՀԺ
Օրվա մամուլ
08:40 20/12/2016

Հ1-ի լրատվականը կանվանափոխվի. ՀԺ

Հանրային հեռուստաընկերության լրատվական  հաղորդումը  կանվանափոխվի:  «Առաջին լրատվականի փոխարեն այն  կկոչվի «Օրակարգ»:  Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է  Հանրային հեռուստաընկերության  լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն  Հանրություն Հարությունյանը:

Հարցին՝ «Օրակարգ»  է կոչվելու  ինչպես Տիգրան Նաղդալյանի հաղորդո՞ւմը,  Հարություն Հարությունյանը նկատել է, որ  Տիգրան Նաղդալյանի ժամանակ  «Օրակարգը» շաբաթական մեկ անգամ էր եթեր հեռարձակվում,  իսկ այս դեպքում ամենօրյա լրատվություն է  եթեր հեռարձակվելու,  փոփոխվելու է նաև լրատվական հաղորդման տաղավարը; Ստեղծվելու է նաև «Օրակարգից դուրս»  հաղորդումը,  որը հարցազրույցի ժանրում է լինելու,  մի փոքր այլ մոտեցումներով: 

«Հ1-ի համար  նոր դեմք է լինելու:  Փակագծերը չբացեմ,  նոր տեսքով, նոր իմիջով կլինի»,- ասել է Հարությունյանը: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Հ1-ի լրատվականը կանվանափոխվի. ՀԺ