Սեյրան Օհանյանը հակված  է համագործակցել Օսկանյանի ու Դալլաքյանի կուսակցությունների հետ. «Հրապարակ»
Օրվա մամուլ
08:45 20/12/2016

Սեյրան Օհանյանը հակված է համագործակցել Օսկանյանի ու Դալլաքյանի կուսակցությունների հետ. «Հրապարակ»

«Ազատամարտիկների դաշինք»-ում սպասում են Սեյրան Օհանյանի վերջնական խոսքին, քանի որ հակված են միասին հանդես գալ։ Նրանք ուզում են, որ կայանա լայն ֆորմատի դաշինք, որտեղ ներկայացված կլինի նաև ՀԱԿ-ը, որի հետ շատերը ճանապարհ են անցել դեռ 2008-ից։ Այս մասին գրել  է «Հրապարակ»-ը:

«Այս պահին ամենահավանականը Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետությունը» և «Համախմբում» կուսակցություններն են, որոնց հետ հակված է համագործակցել Սեյրան Օհանյանը։ ՀԱԿ-ի՝ այս դաշինքում հայտնվելու ամենալուրջ խոչընդոտը Լևոն Զուրաբյանի հայտարարությունն է, որ ընտրացուցակը Տեր-Պետրոսյանն է  գլխավորելու»,-հավելել է թերթը։

 

 

Placeholder
Սեյրան Օհանյանը հակված է համագործակցել Օսկանյանի ու Դալլաքյանի կուսակցությունների հետ. «Հրապարակ»