Գագիկ Ծառուկյանը հնարավոր է վերադառնա «Ծառուկյան դաշինք»-ով. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:41 20/12/2016

Գագիկ Ծառուկյանը հնարավոր է վերադառնա «Ծառուկյան դաշինք»-ով. «Ժողովուրդ»

Դեկտեմբերի 3-ին «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության նախկին առաջնորդ  Գագիկ Ծառուկյանը,  ի պատասխան  իր  առանձնատան առջև հավաքված քաղաքացիների՝ վերադարձի կոչին, հայտարարեց. «Մոտ օրերս իմ հայտարարությունը կլսեք,  իմ մասնակցությունը լինելու է,  թե ինչ մասշտաբի,  ինչ կարգավիճակով,  մոտ օրերս կլսեք»: Նրա այս խոսքերից անցել է 17 օր: 

«Ժողովուրդ» օրաթերթը  Ծառուկյանի մամուլի խոսնակ  Իվետա Տոնոյանից փորձել է պարզել՝  ինչն է ուշացման պատճառը:  «Հստակ ժամկետներ չեն նշել,  ինչպես պարոն Ծառուկյանը խոստացել է՝ առաջիկայում հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»;  ըստ ամենայնի,  հայտարարության ուշացումը պայմանավորված է ինչ-ինչ հստակեցումների անհրաժեշտությամբ: 

ԲՀԿ-ում խոսակցություններ կան, որ Ծառուկյանը, հանրավոր է,  վերադառնա ոչ թե պարզապես  միայն կուսակցության նախագահ, այլ ներկայանա դաշինքով, օրինակ՝ «Ծառուկյան դաշինք»՝ միավորելով ահել-ջահել մի քանի ուժերի:

 Այս մասին Ի. Տոնոյանը դժվարացել է պատասխանել.« Անկեղծ ասած, նման տեղեկության չեմ տիրապետում»:

Placeholder
Գագիկ Ծառուկյանը հնարավոր է վերադառնա «Ծառուկյան դաշինք»-ով. «Ժողովուրդ»