Թումանյանի հեքիաթներից որոշ տեսարաններ «կենդանանալու» են
Մշակույթ
15:53 20/12/2016
Հայաստան

Թումանյանի հեքիաթներից որոշ տեսարաններ «կենդանանալու» են

Երևանում գործող Interactive World («Ինտերակտիվ աշխարհ») ընկերությանը և Հովհաննես Թումանյանի թանգարանը Երևանում և մարզերում գործող կերպարվեստի դպրոցներում  հայտարարել էին մրցույթ: Panorama.am-ի հետ զրույցում ընկերության գլխավոր մենեջեր Տոնիկ Տոնիկյանն ասաց, որ մրցույթի մասնակիցների առաջ կոնկրետ խնդիր է դրված եղել՝  նկարել Հ. Թումանյանի հեքիաթներից տեսարաններ, որոնց նորարարական լուծումների միջոցով պետք է տրվի շարժում 3D տեխնոլոգիաների շնորհիվ:

«Տարբեր դպրոցներից մենք ստացանք 100-ից ավելի աշխատանք: Ընտրել ենք դրանցից յոթը, որոնք անիմացիա ենք անելու: Ընդհանուր գնահատել ենք նկարչական կարողությունները,  ինչքանով է համապատասխան խնդրին, ինչքանով է  գեղեցիկ անիմացիա ստացվում»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ  յոթ աշխատանքը դեկտեմբերի 25-ին ցուցադրվելու են Թումանյանի թանգարանում:

Ծրագիրը, նրա խոսքով, կրում է սոցիալական բնույթ, իրակացվում է  ընկերության միջոցներով: Առաջին երեք տեղը գրաված աշակերտներին տրվելու են մրցանակներ:

Տ. Տոնիկյանն ասաց, որ նմանատիպ ծրագրերը շարունակական են լինելու:


 

Placeholder
Թումանյանի հեքիաթներից որոշ տեսարաններ «կենդանանալու» են