Սերժ Սարգսյանը ստորագրել է ՀՀ Պետբյուջեի մասին օրենքը
Քաղաքական
14:57 20/12/2016
Հայաստան

Սերժ Սարգսյանը ստորագրել է ՀՀ Պետբյուջեի մասին օրենքը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և մամուլի միջոցների հետ կապերի վարչությունից:

Հայաստանի Հանրապետության 2017 թվականի համախմբված բյուջեին կկազմի՝ 
եկամուտները կկազմեն  1,210.0 մլրդ ՀՀ դրամ (եկամուտներ/ՀՆԱ - 22.4 տոկոս), որից հարկային եկամուտներ և տուրքեր 1,135.0 մլրդ ՀՀ դրամ կամ հարկեր/ՀՆԱ–21.0 տոկոս, ծախսերինը` 1,360.1 մլրդ ՀՀ դրամ կամ ծախսեր/ՀՆԱ – 25.2 տոկոս, դեֆիցիտինը` 150.1 մլրդ ՀՀ դրամ կամ դեֆիցիտ/ ՀՆԱ - 2.8 տոկոս:

Placeholder
Սերժ Սարգսյանը ստորագրել է ՀՀ Պետբյուջեի մասին օրենքը