Լֆիկի մարդիկ հարակից փռատերերին նախազգուշացրել են, որ դադարեցնեն գործունեությունը. «Հրապարակ»
Օրվա մամուլ
08:38 21/12/2016

Լֆիկի մարդիկ հարակից փռատերերին նախազգուշացրել են, որ դադարեցնեն գործունեությունը. «Հրապարակ»

Սամվել Ալեքսանյան-Մհեր Սեդրակյան հակամարտության արդյունքում Էրեբունու շուկայի հարևանությամբ այսօր հերթական «Երևան սիթիի» բացումը տեղի կունենա։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Ալեքսանյանի մարդիկ հարակից փռատերերին նախազգուշացրել են, որ դադարեցնեն գործունեությունը՝ «սիթին» լավաշի արտադրամաս ունի ու կբավարարի տարածքի պահանջարկը։ Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանն ու Մհեր Սեդրակյանը համատեղ որոշել էին վերանորոգել և շահագործել Էրեբունու շուկան, բայց ամիսներ առաջ ինչ-ինչ տարաձայնությունների արդյունքում Լֆիկն առանձնացել է ու շուկային հարակից տարածքում գտնվող «Ուրարտու» խանութը գնել, վերակառուցել»,-հավելել է թերթը։

 

Placeholder
Լֆիկի մարդիկ հարակից փռատերերին նախազգուշացրել են, որ դադարեցնեն գործունեությունը. «Հրապարակ»