Պետրոս Ղազարյանն այլևս չի վերադառնա աշխատանքի. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:33 21/12/2016

Պետրոս Ղազարյանն այլևս չի վերադառնա աշխատանքի. «Ժամանակ»

«Ժամանակ»-ն անդրադարձել է «Կենտրոն» հեռուստաընկերության  «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող  Պետրոս Ղազարյանի՝ աշխատանքից ազատվելու լուրերին ու գրել.«Թեև նա երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ արձակուրդ է, սակայն «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, Պետրոս Ղազարյանն այլևս չի վերադառնա աշխատանքի:

Թերթին հասած տեղեկություններով՝  Պետրոս Ղազարյանին փոխարինելու է  Հանրային հեռուստաընկերությունից վերջերս ազատված  Նվեր Մնացականյանը: Թերթը նշել է, որ  Պետրոսի ազատման պատճառ է դարձել, որ նա օրեր առաջ հյուրընկալել էր դերասան, երգիծաբան  Սերգեյ Դանիելյանին, ով պատրաստվում է հիմնել «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) անվանումով կուսակցություն:

Placeholder
Պետրոս Ղազարյանն այլևս չի վերադառնա աշխատանքի. «Ժամանակ»