ՀՀԿ ցուցակի  առաջին 3 հորիզոնականներում  Հովիկ Աբրահամյանի անունը չի լինելու. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:38 21/12/2016

ՀՀԿ ցուցակի առաջին 3 հորիզոնականներում Հովիկ Աբրահամյանի անունը չի լինելու. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ նախընտրական ցուցակի  առաջին 3 հորիզոնականներում  չի լինելու նախկին  վարչապետ,  ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:

Թերթը գրել է, որ առաջին հորիզոնականը կզբաղեցնի կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը,  երկրորդ և երրորդ հորիզոնականները կզբաղեցնեն  վարչապետ Կարեն Կարապետյանը և  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«4-րդ հորիզոնականում կին թեկնածու է լինելու՝  արդարադատության նախարար Արփինե հովհաննիսյանը, որից հետո նոր միայն 5-րդ  հորիզոնականում՝  Հովիկ Աբրահամյանը:  Վերջինիս հաջողվել է  Արփինե Հովհաննիսյանին  իրենից առաջ գցել»,-հավելել է թերթը:

Placeholder
ՀՀԿ ցուցակի առաջին 3 հորիզոնականներում Հովիկ Աբրահամյանի անունը չի լինելու. «Ժամանակ»