Բանակցային խնդիրներից մեկը հենց իրանական գազի արտահանման զարգացումն է դեպի Հայաստան. Հասան Ռոհանին
Տնտեսություն
18:57 21/12/2016
Հայաստան

Բանակցային խնդիրներից մեկը հենց իրանական գազի արտահանման զարգացումն է դեպի Հայաստան. Հասան Ռոհանին

«Մեղրիի և Ագարակի բնակիչները կարող են օգտագործել իրանական գազը և  այսօրվանից երկու քաղաքներում այն բոցավառվեց»,- այս մասին այսօր Հայաստան-Իրան գործարար համաժողովի ժամանակ ասաց  Իրանի Իսլամական Հանրապետության  նախագահ Հասան Ռոհանին:

«Դա նշանակում է, որ վերջին տարիների ընթացքում երկու երկրների ներդրված ջանքերը  հասել են արդյունքին: Գազը կարող է նպաստել Հայաստանի զարգացմանը, և, ինչպես ժողովրդի սրտերն է ջերմ, մարդկանց տներն էլ կջերմացնի»,-ասաց  նա՝ հավելելով, որ այսօրվա բանակցային խնդիրներից մեկը հենց իրանական գազի արտահանման զարգացումն է դեպի Հայաստան։

Այսպիսով, ըստ նրա, առաջին քայլն արդեն արվել է:

Placeholder
Բանակցային խնդիրներից մեկը հենց իրանական գազի արտահանման զարգացումն է դեպի Հայաստան. Հասան Ռոհանին