Հռիփսիմե Խուրշուդյան. «Շնորհակալ եմ նույնիսկ չքվեարկողներից»
Սպորտ
18:10 21/12/2016
Հայաստան

Հռիփսիմե Խուրշուդյան. «Շնորհակալ եմ նույնիսկ չքվեարկողներից»

Ծանրամարտի կանանց Հայաստանի անդամ, Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը հաճելիորեն զարմացել ու միաժամանակ ոգևորվել է՝ հայտնվելով 2016 թ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակի 8-րդ հորիզոնականում: Հայ մարզուհին ֆեյսբուքյան իր էջի միջոցով շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկել են իր օգտին:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրատվամիջոցներին և լրագրողներին, ովքեր իմ օգտին են քվեարկել և ես ընդգրկվել եմ Հայաստանի 10 լավագույն մարզիկների շարքում: Այն իմ մեջ մեծ ոգևորություն է սերմանել: Շնորհակալ եմ նույնիսկ չքվեարկողներից»,- գրել է Հռիփսիմեն:

Հիշեցնենք, որ հենց 2016 թ. է հայ մարզուհին դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն, իսկ արգելված խթանիչների հետ կապված պատմությունը վերաբերում է 2012 թ. Օլիմպիական խաղերին: Բացի այդ, հայ մարզուհին ժամանակավորապես է որակազրկված, քանի որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան, ում պատկանում է վերջին խոսքը, մինչ այժմ չի հրապարակել իր որոշումը:
 

Placeholder
Հռիփսիմե Խուրշուդյան. «Շնորհակալ եմ նույնիսկ չքվեարկողներից»