Սուրեն Կարայանն ամփոփում է վարչապետի գործունեության 100 օրը
Տնտեսություն
14:28 22/12/2016
Հայաստան

Սուրեն Կարայանն ամփոփում է վարչապետի գործունեության 100 օրը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և կառավարության 100-օրյա գործունեությունը արդյունավետ է համարում:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում՝ արդյոք կառավարությունն իր խոստումներն իրականացնում է և սպասելիքներն արդարանում են, Սուրեն Կարայանը նշեց.  «Այո, լիարժեքորեն և դա կարող եմ ոչ միայն ես արձանագրել, այլ նաև մասնավոր հատվածն է արդեն արձանագրել, որ լուրջ դրական փոփոխություններ կան»: 

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ նոր «խաղացողներ» շուկայում չկան, նախարարը հարցով պատասխանեց. «Ինչո՞ւ եք այդպես վստահաբար շեշտում, որ նոր խաղացողներ չկան: Կան նոր ներդրողներ, նոր բանակցություններ են ընթանում»:

Սակայն նախարարը հրաժարվեց կոնկրետ անուններ հնչեցնել՝ նշելով, որ մինչև ներդրումներ չիրականացվեն՝ անուններ հնչեցնելը ճիշտ չի լինի:

 

Placeholder
Սուրեն Կարայանն ամփոփում է վարչապետի գործունեության 100 օրը