Սեյրան Օհանյանի  մուտքը  քաղաքականություն համակարգվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:41 22/12/2016

Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն համակարգվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից. «Ժամանակ»

«Ժամանակ»-ում կարդում ենք. «Պաշտպանության նախկին նախարար  Սեյրան Օհանյանի  մուտքը  քաղաքականություն և ամբողջական օրակարգը  համակարգվելու է  2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից:  Սեյրան Օհանյանը հանդես է գալու,  որպես պրոքոչարյանական բոլոր  քաղաքական ուժերի և  գործիչների միավորման  առանցք՝ Օսկանյանը, Դեմկուսի առաջնորդ  Արամ Գ. Սարգսյանը:  Չի բացառվում, որ առաջիկայում ոմանք  ՀՀԿ-ից դուրս գան և միանան  այս շարժմանը»:   

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝  Վարդան Օսկանյանին հաջողվել է համոզել Քոչարյանին, որ շարժմանը պետք է միանա նաև Վիկտոր Դալլաքյանը: Ստացվում է, որ  ոչ թե Սեյրան Օհանյանն է միանում գործող քաղաքական ուժերին, այլ այդ ուժերն են  միանում Սեյրան Օհանյանին»:

Placeholder
Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն համակարգվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից. «Ժամանակ»