Ֆարմանյանին հուզում է՝ ինչո՞ւ Մխիթարյանը չի ընդգրկվել լավագույն մարզիկների ցանկում
Սպորտ
14:55 22/12/2016

Ֆարմանյանին հուզում է՝ ինչո՞ւ Մխիթարյանը չի ընդգրկվել լավագույն մարզիկների ցանկում

Պատգամավոր Սամվել Ֆարմանյանին չի գոհացնում մարզական լրագրողների ֆեդերացիայի  կողմից կազմած լավագույն մարզիկների  ցանկը:

«Մարզական լրագրողների այդ ֆեդերացիան սեփական չափանիշներով կազմելով այդ ցանկը, դրանից դուրս է թողել մեր ֆուտբոլային հանճար, մեր ֆուտբոլային դեսպան Հենրիխ Մխիթարյանին»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ Մխիթարյանը, անշուշտ, կարիք չունի այդ ցանկում ընդգրկվել:
«Հենրիխ Մխիթարյան անունը որոնողական համակարգով փնտրելիս բերում է 9 մլն արդյունք: Մինչդեռ միլիոներ ծախսած Բաքվի՝ օլիպմիական խաղերի համար որոնողական համակարգը բերում է  ընդամնեը 2 մլն արդյունք»,-ասաց նա:

Ֆարմանյանը հիշեցրեց, թե որ ակումբում է խաղում Մխիթարյանը, ինչ հաջողությունների է հասել:
«Մխիթարյանը ոչ միայն հայտնի է դարձնում հայկական սպորտը, այլև անում է շատ ավելին Հայաստանի ճանաչելիության բարձրացման համար քան 10 սպորտի նախարարություն ու 10 տուրիզմի կոմիտե միասին վերցրած»,-ասաց Ֆարմանյանը:

Հիշեցնենք, որ ցանկը գլխավորում է հունահռոմեական ոճի ըմբիշ Աթուր Ալեքսանյանը: Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 35 լրագրողներ:

Միաժամանակ Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 7-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 6-րդ անգամ անընդմեջ դարձել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Placeholder
Ֆարմանյանին հուզում է՝ ինչո՞ւ Մխիթարյանը չի ընդգրկվել լավագույն մարզիկների ցանկում