Ճարտարապետաշինարարական համալսարանում Ադամ Սահակյանի անունով կտրամադրվի կրթաթոշակ
Կրթություն, գիտություն
17:23 22/12/2016
Հայաստան

Ճարտարապետաշինարարական համալսարանում Ադամ Սահակյանի անունով կտրամադրվի կրթաթոշակ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեծարանքի ու ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին և զոհերին գնահատանքի արժանացնելու օր էր:

Մեծաթիվ հյուրերի ներկայությամբ՝ ռեկտոր Գագիկ Գալստյանը տեղեկացրեց, որ այսուհետև մեր համալսարանի նախկին ուսանող, հերոս Ադամ Սահակյանի անունով կտրամադրվի կրթաթոշակ:

«Թերմոռոս-Ար» ընկերությունը «Արարատբանկ»-ի հետ համատեղ հունվար ամսից համալսարանի 3 ուսանողի կտրամադրի 110 000 դրամ: Կրթաթոշակը կտրվի ճարտարապետության, շինարարության և դիզայնի ֆակուլտետներից այն ուսանողներին, ովքեր ծառայել են Հայոց բանակում կամ մասնակցել քառօրյա պատերազմին:

 

Placeholder