Արթուր Դավթյանը 2 ոսկե մեդալ է նվաճել
Օրվա մամուլ
18:50 22/12/2016
Հայաստան

Արթուր Դավթյանը 2 ոսկե մեդալ է նվաճել

Մոսկվայում կայացել է Միխայիլ Վորոնինի Գավաթի խաղարկության մարմնամարզության մրցաշարի առանձին գործիքների եզրափակիչները, որտեղ հանդես է եկել Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Նա ոսկե մեդալներ է նվաճել հենացատկի և օղակների վարժություններում:

Հենացատկի վարժությունում 2-րդ և 3-րդ տեղերը բաժին են հասել Վրաստանի ներկայացուցիչներ Կոնստանտին Կուզովկովն ու Դմիտրի Գովորովը, իսկ օղակների վարժությունում 2-րդ և 3-րդ արդյունքը ցույց են տվել Ռուսաստանի ներկայացուցիչներ Դմիտրի Լանկինն ու Դանիել Կազաչկովը:

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալներ է նվաճել նաև պտտաձողի, նժույգ թափերի և զուգափայտի եզրափակիչներում:

Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը հայ մարզիկը բազմամարտում նվաճել էր արծաթե մեդալ: Թիմային պայքարում Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը նվաճել են բրոնզե մեդալներ:

Placeholder
Արթուր Դավթյանը 2 ոսկե մեդալ է նվաճել