Ճապոնիան 2017-ի համար ռեկորդային՝ 44 միլիարդ դոլար պաշտպանական բյուջե կունենա
Քաղաքական
12:10 22/12/2016
Աշխարհ

Ճապոնիան 2017-ի համար ռեկորդային՝ 44 միլիարդ դոլար պաշտպանական բյուջե կունենա

Ճապոնիայի կառավարությունը հավանության է արժանացրել ռեկորդային պաշտպանական բյուջեն հաջորդ ֆինանսական տարվա համար: Եվ այս ամենը Չինաստանի հետ տարածքային վեճերի ու Հյուսիսային Կորեայից ստացվող սպառնալիքների ֆոնին:

Պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 5,13 տրիլիոն իեն՝ 43,6 միլիարդ դոլար: Ճապոնիայի ընդհանուր բյուջեն 97,5 տրիլիոն իեն է՝ 830 միլիարդ դոլար: Նոր բյուջեն ուժի  մեջ է մտնելու 2017-ի ապրիլի մեկից:

Placeholder
Ճապոնիան 2017-ի համար ռեկորդային՝ 44 միլիարդ դոլար պաշտպանական բյուջե կունենա