Սեյրան Օհանյանի ղեկավարելիք դաշինքը  կֆինանսավորի Արա Աբրահամյանը. «Փաստ»
Օրվա մամուլ
08:46 23/12/2016

Սեյրան Օհանյանի ղեկավարելիք դաշինքը կֆինանսավորի Արա Աբրահամյանը. «Փաստ»

«Փաստ»-ի տեղեկացմամբ՝ Սեյրան Օհանյանը առաջիկայում` հունվարյան արձակուրդներից հետո, կհայտարարի քաղաքական նոր դաշինքով գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:

Թերթի հավաստի տեղեկություններով` դաշինքը կֆինանսավորի Ռուսաստանի և «ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Դաշինքում նրա, այսպես ասած, ներկայացուցիչը կլինի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

«Այժմ հավաքագրման գործընթաց է: Առանցքային դեմքերից են Վիկտոր Դալլաքյանը և Ամարասի Արթուրը: Ի դեպ, վերջինս դաշինք է մտնում հոծ խմբով, իր տղերքով, մշակույթի ոլորտի իր ընկերներով (Հրանտ Թոխատյան և այլք): Դաշինքի անվանումը դեռ քննարկվում է: Ցուցակը կգլխավորի Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախկին նախարարը իր բոլոր քայլերը հիմնականում քննարկում է գլխավոր «կասիրի»` Արա Աբրահամյանի հետ: Պատկերացնո՞ւմ եք, ՀՀԿ նախագահը որ պահին թափով «փըշտ» անի` Սեյրան Օհանյանը կզրկվի ֆինանսավորումից»,-գրել է թերթը:

Placeholder
Սեյրան Օհանյանի ղեկավարելիք դաշինքը կֆինանսավորի Արա Աբրահամյանը. «Փաստ»