Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փոքր Մհեր»-ում ստեղծված խնդիրը կրթահամալիրի փակ լինելու մեջ է. ԿԳ նախարար
« «Փոքր Մհեր» կրթահամալիրում կա մի քանի մակարդակների պրոբլեմների թնջուկ»,-այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտնեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ կան իրավական, տնտեսական ու մանկավարժական խնդիրներ. «Մեզ մտահոգում է այն, որ բանակում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ինչ քրեական միջադեպ որ եղել է, «Փոքր Մհեր»-ի շրջանավարտները դրանց մեջ եղել են, սա բերեց բավականին լուրջ ուսումնասիրության»:
Նա նշեց, որ լուծումը տվել են արդեն պաշտպանության նախարարության հետ միասին. «Ստեղծված խնդիրը կրթահամալիրի փակ լինելու մեջ է: «Փոքր Մհեր»-ի հիմնական դպրոցի կրթական ծրագիրը, որն իրականացվում է Նուբարաշենում, առանձնացնելու ենք ու ավելի բաց ենք անելու, որ աղջիկներն էլ գան սովորելու, իսկ ավագ դպրոցը միացնելու ենք «Մոնթե Մելքոնյան» վարժարանին», - նշեց նախարարը՝ հավելելով, որ արդեն համապատասխան առաջարկով դիմել են կառավարությանը:
Հիցենենք, որ 2015 թվականի ունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանվել էր 19-ամյակ կուրսանտ Հայկազ Բարսեղյանը: Ըստ մեղադրական եզրակացության, կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ նրանք հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում զորամասի ննջարաններից մեկում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին: