Իմ և Սեյրան Օհանյանի համագործակցությունը խորանում է. Դալլաքյան
Քաղաքական
16:17 23/12/2016

Իմ և Սեյրան Օհանյանի համագործակցությունը խորանում է. Դալլաքյան

«Իմ և Սեյրան Օհանյանի համագործակցությունը ոչ միայն շարունակվում է, այլ նաև խորանում է», -այսօր «Երրորդ հանրապետություն» կուսակցության արտահերթ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կուսակցության նախագահ ընտրված Վիկտոր Դալլաքյանը:

Նա ասաց, որ իրենց համագործակցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրում «ստեղծված ծանր իրավիճակի> մասին իրենց կուսակցության ու Սեյրան Օհանյանի գնահատականները նույնն են:

Նաև ասաց, թե իրենք համակարծիք են այն հարցում, որ համախմբված ձևով կարելի է Հայաստանում խաղաղ ճանապարհով խորհդարանակն ընտրությունների արդյունքում հասնել իշխանափոխության:

«Մենք լայն կոնսոլիդացիայի կողմնակիցն ենք, որի կողմնակիցն է նաև պաշտպանության նախկին նախարարը», -հայտարարեց Դալլաքյանը:

Placeholder
Իմ և Սեյրան Օհանյանի համագործակցությունը խորանում է. Դալլաքյան