Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն երեքը
Աշխարհում
09:30 23/12/2016

Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն երեքը

Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CAF) հրապարակել է 2016 թ. Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչ եռյակը:

Լավագույնի կոչմանը հավակնում են անգլիական «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթիի» ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը և Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով այս մրցանակին արժանացել է նախորդ տարի:

Հաղթողը հայտնի կդառնա հունվարի 5-ին` Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում կայանալիք արարողության ժամանակ:

Placeholder
Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն երեքը