Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուսման վարձի պատճառով ոչ մի ուսանող դուրս չպիտի մնա բուհից. Լևոն Մկրտչյան
«Ուսման վարձի պատճառով ոչ մի ուսանող դուրս չպիտի մնա բուհից, սա մեր առջև դրված խդնիրն է»,- 2016 թվականի աշխատանքներն ամփոփելիս ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նախարարի խոսքով՝ գաղտնիք չէ, որ բնակչության մի զգալի զանգված իսկապես ուզում է սովորել, սակայն ի վիճակի չէ վճարել ուսման վարձը. «Երբ համալսարաններն անմիջապես կախված են ուսանողի վարձից, իսկ մենք դրանց պետբյուջեից քիչ ենք ֆինանսավորում, ամեն ինչ անում են, որ ուսանողներն իրենց համալսարանները չլքեն: Արդյունքում` հնարավոր է 6-7 անգամ ուսանողը վերաքննություն հանձնի, ինչը պետք է չթույլատրենք այսուհետ: Մենք պետք է կարողանանք մի ուղղությամբ բուհերի ֆինանսական վիճակը կարգավորել, անձեռնմխելի ֆոնդեր ստեղծել, իսկ բուհերն էլ պետք է կարողանան ավելի ռացիոնալ իրականացնել իրենց խնդիրները»,- ասաց նախարարը:
Կրթության գերատեսչության ղեկավարը հավելեց, որ բուհերի լաբորատորիաները, գրադարանները պետք է բաց լինեն բոլորի համար, այսինքն` ցանցային համալսարաններ պետք է ունենալ: