Մեներգիչների միջազգային մրցույթից հայ մասնակիցները վերադարձել են մրցանակով և դիպլոմով
Մշակույթ
11:06 23/12/2016
Հայաստան

Մեներգիչների միջազգային մրցույթից հայ մասնակիցները վերադարձել են մրցանակով և դիպլոմով

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է Մեներգիչների միջազգային Սուրբծննդյան 3-րդ մրցույթը: ՀՀ մշակույթի նախարարության և «Երիտասարդ տաղանդների աջակցության» հիմնադրամի աջակցությամբ այս հեղինակավոր ստուգատեսին Հայաստանը ներկայացրել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` երիտասարդական օպերային ծրագրի մասնակիցներ Լուսինե Մակարյանը և Տիգրան Օհանյանը:

Մշակույթի նախարարության հաղորդմամբ, 16 երկրի 120 վոկալիստների մասնակցությամբ հեղինակավոր մրցույթում հաղթող է ճանաչվել և «Գրան պրի» մրցանակի արժանացել` Տիգրան Օհանյանը /տենոր/: Լուսինե Մակարյանն արժանացել է Պատվո դիպլոմի, իսկ նվագակցող, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը` «Լավագույն կոնցերտմայստեր» մրցանակի:

Placeholder
Մեներգիչների միջազգային մրցույթից հայ մասնակիցները վերադարձել են մրցանակով և դիպլոմով