Արցախի նախագահ. Ծխախոտաբուծությունն Արցախում դարձել է ամենադինամիկ զարգացող ուղղություններից մեկը
Տնտեսություն
13:13 23/12/2016
Հայաստան

Արցախի նախագահ. Ծխախոտաբուծությունն Արցախում դարձել է ամենադինամիկ զարգացող ուղղություններից մեկը

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ Միքայել Վարդանյանին և «Մասիս Տոբակո» ընկերության տնօրեն Հովհաննես Թադևոսյանին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ ծխախոտաբուծությունն Արցախում դարձել է  գյուղատնտեսության ամենադինամիկ զարգացող ուղղություններից մեկը՝ կարևորելով այստեղ «Գրանդ Հոլդինգ» ընկերության դերակատարությունը:
 

Placeholder
Արցախի նախագահ. Ծխախոտաբուծությունն Արցախում դարձել է ամենադինամիկ զարգացող ուղղություններից մեկը