Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բեռլինի կենտրոնում կատարաված ահաբեկչության կասկածյալը՝ Թունիսի քաղաքացի Անիս Ամրին, սպանվել է Իտալիայի Միլան քաղաքում` ոստիկանության կողմից:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ փոխհրաձգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ի գիշերը՝ Մայիսի 1-ի հրապարակի հարևանությամբ գնտվող երկաթգծի կայարանի մոտ: Մինչ սպանվելը, ահաբեկչությունն իրականացնելու մեջ կասկածյալը կրակել է ոստիկաններից մեկի ուսին և բացականչել իսլամական կարգախոսներ:
Հիշեցնենք, որ Բեռլինում բեռնատարը մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառ այցելած մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ։ Թունիսի քաղաքացի Անիս Ամրիի նկատմամբ, որին որոնում էին Բեռլինում իրականացված ահաբեկչության գործով, հետախուզում էր հայտարարվել Գերմանիայում և եվրոպական երկրներում։