Շառլ Ազնավուրն արժանացել է Նիկոս Գատսոսի անվան մրցանակին
Մշակույթ
11:20 23/12/2016
Աշխարհ

Շառլ Ազնավուրն արժանացել է Նիկոս Գատսոսի անվան մրցանակին

Աշխարհահռչակ շանսոնյա Շառլ Ազնավուրն արժանացել է հույն բանաստեղծ, թարգմանիչ  Նիկոս Գատսոսի անվան մրցանակին` որպես 800 ստեղծագործության հեղինակ:  leparisien.fr կայքի համաձայն, ժյուրին հայտնել է, որ Ազնավուրը ստանում է մրցանակ «իր ստեղծած ոճի համար»:

Մրցանակն Ազնավուրին շնորհվել է Փարիզում Հունաստանի դեսապանատանը, ներկա է եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը:

Նիկոս Գատսոսի անվան մրցանակը հիմնադրվել է 2012 թվականին: Ամեն տարի այն շնորհվում է երգերի և բանաստեղծությունների հեղինակներին:

Placeholder
Շառլ Ազնավուրն արժանացել է Նիկոս Գատսոսի անվան մրցանակին