Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակը ձերբակալվել է
Իրավունք
11:45 23/12/2016
Աշխարհ

Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակը ձերբակալվել է

Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Փերվին Բուլդանը ձերբակալվել է: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից:

«Խորհրդարանի փոխխոսնակ, Ստամբուլից մեր պատգամավորը Փերվին Բուլդանը այսօր առավոտյան անօրինական ձերբակալվել է իր տանը Ստամբուլում»,- նշված է կուսակցության թվիթերյան էջում:

Նոյեմբերին Բուլդանը հերքել էր տեղեկատվությունը, որ ձերբակալվել է կուսակցության մյուս պատգամավորների հետ միասին: Այդ ժամանակ ԶԼՄ-ները հաղորդել էին 11 պատգամավորի ձերբակալության մասին:

Placeholder
Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակը ձերբակալվել է