Նավթի համաշխարհային գները նվազում են
Տնտեսություն
10:57 23/12/2016
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:

Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,43%-ով՝  հասնելով  52,72  դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի փետրվարի ֆյուչերսներն էլ նվազել են 0,35%-ով՝ հասնելով բարելի համար 54,86  դոլարի:

Մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

 

Placeholder
Նավթի համաշխարհային գները նվազում են