Սիսի կաթողիկոսության վերաբերյալ ՄԻԵԴ ներկայացրած հայցը առաջին իրավական քայլն է. Արամ Ա. կաթողիկոս
Իրավունք
19:36 24/12/2016
Աշխարհ

Սիսի կաթողիկոսության վերաբերյալ ՄԻԵԴ ներկայացրած հայցը առաջին իրավական քայլն է. Արամ Ա. կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի հայկական թեմեր կատարած այցի շրջանակներում տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների խնդրանքով բացատրություններ է տվել Սիսի կաթողիկոսության վերադարձի պահանջով Մարդու իրավունքների շեվրոպական դատարան ներկայացրած հայցի մասին: 

Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 22-ին և 23-ին Նորին Սրբությունը հանդիպումներ է ունեցել Կաթողիկոսական Փոխանորդ Հայր Սուրբի, Ազգային Երեսփոխանական Ժողովի ատենապետի և այլ պատասխանատուների հետ ու քննարկել ընդհանրապես Թեմին հուզող հարցերի, ծրագրերի, Դուբայի, Շարժայի և Քաթարի հայության հետ առնչվող ծրագրերի ու աշխատանքների մասին:

Դեկտեմբերի 23-ին առավոտյան Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Սուրբ և Անմահ պատարագ ու իր պատգամը հղել տեղի ժողովրդին: 

Դեկտեմբերի 23-ին երեկոյեան ազգային բարերար տեր և տիկին Հրայր և Մակի Սողոմոնյանները ճաշկերույթով են պատվել Վեհափառ Հայրապետին, որին ներկա են գտնվել Արաբական Միացյալ Էմիրությունների ու Քաթարի թեմի Ազգային իշխանության անդամներն ու բարերարներ: Ճաշկերույթին ներկա է եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:

Ըստ աղբյուրի, ընդառաջելով ներկաների խնդրանքին, Նորին Սրբությունը նաև բացատրություններ է տվել Թուրքիայի Սահմանադրական դատարան, հետո նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ներկայացրած Սիսի Պատմական Կաթողիկոսարանի վերադարձը պահանջող Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության հայցի մասին: Վեհափառի խոսքով, այդ հայցը ազգային պահանջատիրության համատեքստում իրավական առաջին քայլն է:

Placeholder