Արմեն Մուրադյանը ընտրվել է Բժշկական համալսարանի ռեկտոր
Կրթություն, գիտություն
13:41 24/12/2016

Արմեն Մուրադյանը ընտրվել է Բժշկական համալսարանի ռեկտոր

Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանի հագաբարձուների խորհրդի կողմից Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր է ընտրվել պրոֆեսոր Արմեն Մուրադյանը: Այդ մասին տեղեկացնում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Արմեն Մուրադյանը առողջապահության նախկին նախարարն էր և հրաժարականից հետո, դեռևս նոյեմբերին նշանակվել էր բժշկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:  

Խորհուրդը կազմված է 32 անդամներից և ձևավորվում է Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, ՀՀ կառավարության, կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներից: Համալսարանի խորհրդի հիմնական խնդիրներն են՝ համալսարանի ռեկտորի ընտրությունը, համալսարանի զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ուղղությունների որոշումը՝ ռեկտորի ներկայացմամբ:

Placeholder
Արմեն Մուրադյանը ընտրվել է Բժշկական համալսարանի ռեկտոր