Էրդողան. Թուրքիան թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում նոր պետություն հայտնվի
Քաղաքական
15:47 24/12/2016
Տարածաշրջան

Էրդողան. Թուրքիան թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում նոր պետություն հայտնվի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ  Անկարան դեմ է Սիրիայի հյուսիսում որևէ ինքնավարության ձևավորմանը:  

«Թուրքիան թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում նոր պետություն ստեղծվի»,- ըստ  Anadolu  պարբերականի՝ Ստամբուլում  ընթացող տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է նա:

Նրա խոսքով, թուրք ուժայինները Սիրիայի հյուսիսում ռազամական օպերացիա են իրականացնում, որի նպատակը սահմանակից շրջանների ազատագրումն է իսլամիստներից: 

«Եթե մենք չկարողանանք ստեղծել անվտանգության գոտի, ապա Սիրիայի հետ սահմանակից շրջաններում վտանգը կպահպանվի»,-ասել է նա:

Նա նաև քննադատել է ԵՄ-ին՝ Թուրքիայում սիրիացի փախստականներին աջակցելու համար  խոստացած գումարները  չտրամադրելու համար:

«Միայն փախստականների կարիքների համար Թուրքիան ծախսել է 20 մլրդ դոլար: Դա քիչ գումար չէ: Որտե՞ղ է հարուստ արևմուտքը: Ինչո՞ւ չենք տեսնում քայլեր, որոնք ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանը»,-ասել է հարևան երկրի ղեկավարը:

Placeholder
Էրդողան. Թուրքիան թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում նոր պետություն հայտնվի