Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չգրանցված դեղերի վաճառքը կքրեականացվի: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նախարարը նշեց, որ ինքն արդեն փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին հանձնարարել է պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ: «Առողջապահության նախարարությունն է թելադրում խաղի կանոնները, և չի թույլատրվում խախտել այդ կանոնները: Եթե տուգանքները բավական չեն՝ հարցը կքրեականացվի»,- ընդգծեց նախարարը:
Հարցին, թե դեղերը չգրանցողը ոչ թէ վաճառողն է, այլ ներկրողը, արդյոք ճիշտ է քրեական պատասխանատվության ենթարկել դեղորայք վաճառողին, Լևոն Ալթունյանը պատասխանեց. «Կաշառքի ժամանակ քրեական պատասխանատվության է ենթարկվում և´ կաշառք վերցնողը, և´ տվողը: Չի կարող բերողը մեղավոր լինել, վաճառողը` ոչ: Վաճառողը պարտավոր է ստուգել բոլոր փաստաթղթերի օրինական լինելը, և ի կատարում վերցնի միայն օրինական ներմուծված դեղորայքը»: