Հանրապետության բոլոր մանկաբարձ-գինեկոլոգները պետք է ատեստավորում անցնեն. Լևոն Ալթունյան
Առողջություն
15:33 27/12/2016
Հայաստան

Հանրապետության բոլոր մանկաբարձ-գինեկոլոգները պետք է ատեստավորում անցնեն. Լևոն Ալթունյան

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում անդրադառնալով մոր և մանկան մահացությունների դեպքերին, մասնավորապես, երկու օր առաջ Սյունիքում գրանցված ծննդկանի և նորածնի մահվան դեպքին՝ նշեց, որ  Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին հանձնարարել է հանրապետությունում աշխատող բոլոր մանկաբարձ-գինեկոլոգների հետ մասնագիտական դասընթացներ անցկացնել:

«Առողջապահության նախարարությունը Սյունիքի ցավալի դեպքից հետո հանձնարարել է Ռազմիկ Աբրահամյանին վեց ամիս ժամկետով ատեստավորումներ անցկացնել  մանկաբարձ-գինեկոլոգների հետ: 900-ից ավելի մասնագետ անցնելու են թեստավորում, ատեստավորում, որից հետո նրանց կտրվի աշխատելու երաշխիք»,- ասաց Լևոն Ալթունյանը:

Նախարարը նաև հայտնեց, որ նախարարությունը գերմաներենից թարգմանել է բժիշկների էթիկայի նորմերը: «Ճիշտ է՝ մեր բժիշկները տալիս են Հիպոկրատի երդում, անցնում են «Բժշկական էթիկա» առարկան, բայց մենք որոշել ենք, որ այդ նորմերը  նախարարի հրամանով  պետք է բոլորի համար պարտադիր լինի»,- նշեց Լևոն Ալթունյանը:

Placeholder
Հանրապետության բոլոր մանկաբարձ-գինեկոլոգները պետք է ատեստավորում անցնեն. Լևոն Ալթունյան