Անկարայի դատարանն արգելել է լուսաբանել ռուս դեսպանի սպանության քննությունը
Իրավունք
12:38 27/12/2016
Հայաստան

Անկարայի դատարանն արգելել է լուսաբանել ռուս դեսպանի սպանության քննությունը

Անկարայի դատարանն արգելել է  լրատվամիջոցներին լուսաբանել Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության քննությունը:

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, դատարանը նման որոշում կայացրել է Անկարայի դատախազության միջնորդությամբ: Արգելքը տարածվում է կասկածյալների ցուցմունքների, ինչպես նաև հանցագործության վայրի տեսանյութերի տարածման վրա: Այն ուժի մեջ կմնա մինչև քննության ավարտը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը սպանվեց դեկտեմբերի 19-ին Անկարայում ցուցահանդեսի բացման ժամանակ ելույթ ունենալիս: Սպանություն կատարողը ոստիկան Մևլութ Մերթ Ալթինթաշն էր: Տեղի ունեցածը ՌԴ ԱԳ նախարարությունը որակեց որպես ահաբեկչություն, քրեական գործ է հարուցվել  միջազգային հաաբեկչական գործողության հոդվածով:

 

Placeholder
Անկարայի դատարանն արգելել է լուսաբանել ռուս դեսպանի սպանության քննությունը