Կոնվերս բանկը համալրել է նորմատիվային ընդհանուր կապիտալը
Տնտեսություն
12:36 28/12/2016

Կոնվերս բանկը համալրել է նորմատիվային ընդհանուր կապիտալը

Կոնվերս Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է  2,429,400,000 դրամով: Ներկայում Բանկի  նորմատիվային ընդհանուր  կապիտալը  կազմում է 31.9 մլրդ դրամ՝ գերազանցելով  նորմատիվային նվազագույն շեմը:

Բանկից հայտնում են, որ լրացուցիչ թողարկված Բաժնետոմսերի փակ տեղաբաշխման արդյունքում   ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը  ձեռք է բերել  7,693 հատ սովորական բաժնետոմս և դարձել  Բանկի կանոնադրական կապիտալում 14.06 %-ի չափով մասնակից: Հայփոստ Թրասթ Մենեջմենթ Բի. Վի. Ընկերությունը հանդիսանում է Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի ընկերություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Բանկի  կանոնադրական կապիտալում  5% մասնակցության  համամասնությունը պահպանելու համար Եկեղեցու կողմից  ձեռք է բերվել լրացուցիչ թողարկված 405 բաժնետոմս: 

Սա Բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալի համալրման երկրորդ փուլն էր: Սեպտեմբերին Բանկի հիմնական մաժորիտար  բաժնետեր «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս»-ի կողմից բանկի կանոնադրական կապիտալն ավելացվել էր 6,6 մլրդ դրամով, իսկ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից՝  0,4 մլրդ դրամով:

Placeholder
Կոնվերս բանկը համալրել է նորմատիվային ընդհանուր կապիտալը