Անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն կշարունակի նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Տնտեսություն
16:20 29/12/2016
Հայաստան

Անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն կշարունակի նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Անհրաժեշտության դեպքում ՀՀ կենտրոնական բանկը կշարունակի նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այդ մասին կառավարության նիստում պատասխանելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին՝ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

ԿԲ նախագահը նշեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ նվազեցվել է դեկտեմբերի 27-ին: 

«Եվ այդպես անընդհատ նվազեցնելո՞ւ եք»,- հարցրեց վարչապետը: «Եթե  դրա կարիքը լինի կնվազեցնենք, եթե ոչ…»,- արձագանքեց Արթուր Ջավադյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25%:

Placeholder
Անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն կշարունակի նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը