ՀՀ սահմանի՝ Ադրբեջանի կողմից խախտման հետևանքով կան զոհեր
Քաղաքական
12:24 29/12/2016

ՀՀ սահմանի՝ Ադրբեջանի կողմից խախտման հետևանքով կան զոհեր

Դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ: Այդ մասին տեղեկությունը Panorama.am-ին հաստատեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զոհերից մեկը սպա է, երկուսը՝ զինծառայող», -հավելեց Հովհաննիսյանը՝ նշելով, որ ավելի ուշ կհաղորդվեն նրանց անունները:

Ինչ վերաբերում է վիրավորներին, նրա խոսքով, այս պահին վիրավորների մասին տեղեկություն չեն կարող տրամադրել:

Placeholder
ՀՀ սահմանի՝ Ադրբեջանի կողմից խախտման հետևանքով կան զոհեր