Կարեն Գրիգորյանը շարունակում է պայքարել մրցանակային տեղ գրավելու համար
Սպորտ
17:50 29/12/2016
Հայաստան

Կարեն Գրիգորյանը շարունակում է պայքարել մրցանակային տեղ գրավելու համար

Իսպանիայում շարունակվում է շախմատի «Սիուդադ դե Լորկա» միջազգային մրցաշարը։ Մասնակիցների ընդհանուր թիվը 150-ն է։

Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, խաղացվել է ևս 4 տուր։ Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 4 միավորով 12-րդ տեղում է, իսկ Գևորգ Հարությունյանը 3 միավորով 44-րդը։

5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Իսպանիայի ներկայացուցիչ Մանուել Լոպեսը։ 9 մասնակից ունի 4․5 միավոր։

«Սիուդադ դե Լորկա» միջազգային մրցաշարը կավարտվի վաղը՝ դեկտեմբերի 30-ին։ Կխաղացվի ևս 3 տուր։

Placeholder
Կարեն Գրիգորյանը շարունակում է պայքարել մրցանակային տեղ գրավելու համար