Նավթի համաշխարհային գներն աճում են
Տնտեսություն
13:13 04/01/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:

Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,78%-ով՝  հասնելով  53,74  դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի փետրվարի ֆյուչերսներն էլ աճել են 0,72%-ով՝ հասնելով բարելի համար 55,87  դոլարի:

Մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գներն աճում են