Մշակույթի նախարարը ԱՄՆ-ում ճաշկերույթ է կազմակերպել
Մշակույթ
12:45 05/01/2017
Հայաստան

Մշակույթի նախարարը ԱՄՆ-ում ճաշկերույթ է կազմակերպել

Հունվարի 4-ին Գլենդեյլի «Ֆրեսկո» ռեստորանում «աննախադեպ ճաշկերույթ էր»,- տեղեկացնում է Մշակույթի նախարարի մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը։

Նրա փոխանցմամբ, Մշակույթի նախարար Արմեն ԱՄիրյանը ճաշի է հրավիրել մշակույթի ամերիկահայ գործիչներին, գործարարներին ու քաղաքականության մեջ ներգրավված հայտնի ամերիկահայերին։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի մշակույթի նախարարության կարճաժամկետ ու երակարաժամկետ ծրագրերը, այդ թվում՝ ներդրումային, բոլորին հրավիրել Հայաստանում իրագործելիք մշակութային առաջարկներով հանդես գալ՝ խոստանալով, որ «մշակույթի նախարարությունն անպայման կօգնի և տեր կկանգնի դրանց իրագործմանը»։

«Առաջին նման առաջարկները եղան հենց տեղում և արդեն քննարկման փուլում են», -իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Խաչատրյանը։

Թե ինչ «պատվի» են արժանանալու «տեղական» գործիչները՝ մշակույթի նախարարը առայժմ ճաշկերույթով հանդես չի եկել:
 

Placeholder
Մշակույթի նախարարը ԱՄՆ-ում ճաշկերույթ է կազմակերպել