«Գազի մարդիկ» աչքալուսանք են տալիս բնակիչներին
Տնտեսություն
14:44 05/01/2017
Հայաստան

«Գազի մարդիկ» աչքալուսանք են տալիս բնակիչներին

Այս օրերին «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողները թակում են բնակիչների դռները, ներկայացնում նախորդ ամսվա բնակիչների սպառած գազի դիմաց ընդհանուր հաշիվը և տեղեկացնում, որ գազի սակագինը «մոտ ութ դրամով» նվազել է։

Հիշեցնենք՝ գազի սակագինը նվազեցնելու մասին որոշումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունել էր դեռ նախորդ տարի նոյեմբերի 25-ին՝ բավարարելով «Գազպրոմ Արմենիա»-ի նոյեմբերի 1-ին կներկայացրած հայտը։

Ըստ ՀԾԿՀ որոշման սակագների բաշխումը կկատարվի ըստ սոցիալական ու բիզնես խմբերի՝ ներկայումս տարբերակվող 2 սպառողական խմբերի փոխարեն սահմանելով 5-ը։

Առաջին խմբում ընդգրկված կլինեն սոցիալապես անապահով ընտանիքները, նրանց համար տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի 1 խորանարդ մետրի արժեքը կլինի 100 դրամ։

Երկրորդ խմբում կներառվեն այն քաղաքացիները, որոնք ամսական սպառում են մինչև 10 հազար խորանարդ մետր:  

Նրանք նախկին 146.7 դրամի փոխարեն հունվարի 1-ից կվճարեն 139 դրամ։

Երրորդ խմբում ամսական 10 հազար խմ և ավելի սպառում ունեցողներն են. նախկին 137 դրամի փոխարեն 1 խորանարդ մետրի արժեքը նրանց համար կսահմանվի 115.5 դրամ։

Կառավարության որոշմամբ՝ տարբերակված մոտեցում է ցուցաբերվելու նաև ջերմոցային և մի շարք վերամշակող ընկերությունների նկատմամբ․ դրանց համար սակագինը կկազմի 102 դրամ:

Placeholder
«Գազի մարդիկ» աչքալուսանք են տալիս բնակիչներին