ԱԱԾ. Կանխվել է Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրումը Հայաստան
Իրավունք
15:59 05/01/2017
Հայաստան

ԱԱԾ. Կանխվել է Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրումը Հայաստան

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրումը Հայաստան: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ԱԱԾ լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացի Ա. Հ.-ն, 2016 թ. դեկտեմբերի 31-ից գտնվելով Թուրքիայի Հանրապետության տարածքում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով` «հերոին» ու «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների խմբաքանակ և «Ստամբուլ-Երևան» չվերթով  տեղափոխել Հայաստան:

2017թ. հունվարի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանում  մաքսային հսկողության «կարմիր ուղին» հատելուց անմիջապես հետո  վերոհիշյալ թմրամիջոցները հայտնաբերվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելը, պահելը, փոխադրելը և ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կատարելը):

Ա. Հ.-ն ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում ենթադրյալ հանցակիցներին բացահայտելու ուղղությամբ:

Placeholder
ԱԱԾ. Կանխվել է Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրումը Հայաստան