2016-ին Հայաստանում գրանցված սպանություններն ավելացել են
Իրավունք
12:35 06/01/2017

2016-ին Հայաստանում գրանցված սպանություններն ավելացել են

2016-ի  տասնմեկ ամիսների ընթացքում անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են: Սակայն դրանց շարքում դասվող սպանությունները նախորդ տարվա համեմատ ավելացել են:

Ազգային վիճակագրական ծառայության կայքում հրապարակված տվյալների համաձայն, 2015-ի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է սպանության 53  դեպք, իսկ 2016-ին` 64 դեպք:

Նախորդ տարվա համեմատ նվազել են սպանության փորձերի թիվը: Նախորդ տարվա համեմատ ավելացել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: 2015-ին գրանցվել է 994 դեպք, 2016-ին` 1 031 դեպք:

Միաժամանակ նվազել են  սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները:
 

Placeholder
2016-ին Հայաստանում գրանցված սպանություններն ավելացել են