Գեղարքունիք գյուղում հրդեհից երկու ավտոմեքնա է այրվել
Օրվա թեմա
12:08 07/01/2017
Հայաստան

Գեղարքունիք գյուղում հրդեհից երկու ավտոմեքնա է այրվել

Այսօր ժամը 06.25 -ին ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ:

ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝  Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում ամբողջությամբ այրվում են «Opel Vectra» մակնիշի և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.42-ին։

Աղբյուրը գրում է, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Placeholder
Գեղարքունիք գյուղում հրդեհից երկու ավտոմեքնա է այրվել