ԿԳՆ. Այս պահին ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք կամ պատճառ չկա
Կրթություն, գիտություն
11:30 09/01/2017
Հայաստան

ԿԳՆ. Այս պահին ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք կամ պատճառ չկա

Դպրոցում դասերը հետաձգելու վերաբերյալ տարածված լուրերին արձագանքել է  ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը:

«Այս պահին ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք կամ պատճառ չկա»,-նշել է նա:

Նա  հիշեցրել է, որ 3-12-րդ դասարանների աշակերտների դասերը կսկսվեն հունվարի 9-ին, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների դասերը` հունվարի 23-ին:

Ձմեռային արձակուրդը տրամադրվում է «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» համաձայն:
 

Placeholder
ԿԳՆ. Այս պահին ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք կամ պատճառ չկա